«Համով Հայաստան». հայկական պանրախաշը ռեկորդներ է սահմանում

Հայկական ավանդական «Պանրախաշ»-ը այսօր նույնքան հանրահայտ ու պահանջված է, որքան դարեր առաջ։ Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» նախագծի շրջանակում բացահայտել են այդ բաղադրատոմսի հաջողության գաղտնիքը։
Sputnik

«Պանրախաշը» պատրաստվում է սովորական բաղադրիչներով, որոնք կան յուրաքանչյուրի սառնարանում` պանիր (ցանկալի է օգտագործել հորած պանիր), լավաշ, սոխ, ջուր, կարագ և ձեթ։

Հնում այդ ճաշատեսակի պատրաստմանն առանձնահատուկ ուշադրություն էին դարձնում։

«Ընտանիքի անդամները, հյուրերը հավաքվում էին սեղանի շուրջ, բոլորին կավե ափսեներ էին բաժանում, իսկ կենտրոնում տեղադրում էին մթերքները»,- Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Երևանի ռեստորաններից մեկի խոհարար Տաթև Հայրումյանը։

Եվ սեղանի շուրջ նստածներից յուրաքանչյուրն ինքն էր իր պանրախաշը սարքում։ Ճաշատեսակի յուրահատկությունը հենց դրանում է։

Ճաշատեսակի պատրաստման մանրամասները դիտեք տեսանյութում։