Ո՞ւմ պարտվեց Սերժ Սարգսյանը. հայկական վանդակը մեծ շախմատի տախտակի վրա

Շախմատը լավ խաղ է, մարդկանց սովորեցնում է մտածել, հաշվել և հաշվարկներ անել։ Այնպես է ստացվեց, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը պարտվեց, հնարավոր է՝ իր կյանքի ամենակարևոր պարտիայում։
Sputnik

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի ՝ մոլորակի վրա մեկ միլիարդ խելացի մարդ ունենալու երազանքը դեռ չի իրագործվել։ Եթե Երկրի վրա այդքան շախմատիստ լիներ, ապա կյանքը դեպի լավը կփոխվեր։

Դա անխուսափելիորեն կազդեր պետությունների քաղաքականության վրա, ինչն էլ կհանգեցներ պատերազմների, տնտեսական և առևտրային հակամարտությունների կրճատման, չէ՞ որ խելացի մարդիկ նախընտրում են պայմանավորվել, այլ ոչ թե իրենց շահերը պաշտպանել մարտի դաշտում, պարզաբանում է Կիրսան Իլյումժինովը՝ ՖԻԴԵ-ի նախագահը։ Մի խոսքով՝ խելացի մարդիկ պետք են ամենուրեք, բոլորին և միշտ։

Շարմազանով. «Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը»

Երևում է՝ նպատակին բոլորից մոտ գտնվում է Հայաստանը, որտեղ 2011թ-ից դպրոցներում պարտադիր առարկա է ոչ թե նարդին, որն ազարտ է արթնացնում, այլ հենց շախմատը, որը զարգացնում է խելքը։ Այսօր մեր երկրում 25 շախմատային գրոսմայստեր կա (համեմատության համար նշենք, որ Նորվեգիայում, որի բնակչությունը երկու անգամ մեծ է, 13 գրոսմայստեր կա)։ Միաժամանակ բոլորն էլ ուզում են ավելացնել խելացիների թիվը։

Նպատակին հասնողների մասին. տղամարդկանց շարքում շախմատային վարկանիշի առաջնորդը Ռուսաստանի հավաքականն է, որին հետևում են չինացիներն ու ամերիկացիները, այնուհետև՝ Ուկրաինան։

Կանանց մասին. Ռուսաստանն այս հարցում էլ է առաջատար։ Ինչպես միշտ, աչքի է ընկնում Վրաստանը, որն աշխարհին տվել է Նոնա Գապրինդաշվիլի՝ շախմատի պատմության մեջ հինգերորդ կին-չեմպիոնին, նա էլ էստաֆետը հանձնել է Մայա Չեբուրդանիձեին։ Ստիպում է իր մասին խոսել նաև Տաջիկստանի կանանց հավաքականը։ Ի դեպ, այս երկրում շախմատ շուտով կներառվի դպրոցական ծրագրում։

Բարի լուրեր Ուզբեկստանից. Նադիր Աբդուսատորովը՝ Տաշքենդի դպրոցներից մեկի աշակերտը, 13 տարեկանում հասցրել է ստանալ ամենահեղինակավոր պարգևները, մինչդեռ այս տարիքում շատերը նոր են սկսում շախմատ խաղալ։ Այդ առումով Նադիրն առաջ է անցել հայաստանցի տարեկիցներից։

Իշխող կուսակցությունը պետք է հետևի Սերժ Սարգսյանի ողջախոհության օրինակին. փորձագետ

…Ասում են, որ ինչ-որ մեկին աշխատանքի ընդունելիս Ուինսթոն Չերչիլը հաճախ հարցնում էր՝ շախմատ խաղո՞ւմ ես։ Սըր Ուինսթոնն այդպես էր որոշում՝ կարո՞ղ է արդյոք մարդը հաշվարկել իր և ուրիշների գործողությունների հետևանքները։ Թեկուզ մի քանի քայլ առաջ։ Եթե ավելի շատ, ապա ավելի լավ։

Այսօր շախմատի ազգային ֆեդերացիաները գլխավորում են աշխարհի 26 երկրների նախագահներն ու վարչապետները։ Սերժ Սարգսյանը, ում օրոք շախմատը ներառվել է դպրոցում՝ որպես պարտադիր առարկա, նրանց շարքում է։

Սակայն քաղաքական դաշտում սխալ քայլերը հանգեցրին նրան, որ նախկին նախագահը պարտվեց։ Այդ առումով նա պարտվեց Մահաթմա Գանդիին, Աբրահամ Լինկոլնին, Ջորջ Վաշինգտոնին, Վացլավ Գավելին, որոնք նույնպես շախմատիստներ են եղել։ Ի դեպ, Վլադիմիր Լենինը, Ֆերդինանդ Մարկոսը, Ֆիդել Կաստրոն նույնպես սիրել են շախմատ խաղալ, որն օգնում է զարգացնել ինտելեկտը, ավելի կարկառուն և վառ դարձնել թե՛ մարդուն, թե՛ առաջնորդին։

Տեղափոխվենք Ամերիկա։ 70-ականներին, երբ Վաշինգտոնի ու Պեկինի հարաբերությունները չափազանց լարված էին, Զբիգնև Բժեզինսկին՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ճարտարապետներից մեկը և հայտնի «Մեծ շախմատի տախտակի» հեղինակը, փորձել է փրկել դրությունը և առաջարկել է չինացիների հետ պինգ պոնգ խաղալ։ Հնարավոր է` նա մտածել է, որ դա կօգնի ջերմացնել հարաբերությունները։ Բայց պինգ պոնգի դեպքում չի ստացվել։

Այսօր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը՝ շախմատի պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերը, որն այդ առիթով գրանցված է Գինեսի գրքում, ուղերձ է հղել Վաշինգտոնին և առաջարկել բոլորին շախմատ խաղալ։

Հետևություն. շախմատ խաղում են տարբեր ազգությունների, հավատի, տարիքի մարդիկ։ Շախմատը միավորում է, մարդիկ նստում են խաղատախտակի մոտ և պարզում՝ ով է ավելի ուժեղ։ Բոլոր տարաձայնությունները մի կողմ են մնում, մարդիկ պարզապես խաղում են։

Սերժ Սարգսյանը գրասենյակ է ձևավորում

Կարյակինը պատմում է, որ երբ 2016թ-ին աշխարհի առաջնությունում խաղացել է Մագնուս Կառլսենի դեմ, ապա սկզբում զգացել է իր նկատմամբ ամերիկացիների լարվածությունը։

«Բայց ամեն ինչ փոխվում է, խաղը բացարձակ ազնիվ էր, և վերջում զգացի, որ ես երկրպագուների բանակ ունեմ ԱՄՆ-ում, թեև սկզբում դրան դժվար էր հավատալ», — հիշում է Սերգեյը։

Իսկ հիմա՝ նրբությունների մասին. շախմատում գոյություն ունեն հստակ կանոններ, քաղաքականության մեջ՝ ոչ, կանոնները կարելի է փոխել։ Ավելի վատ քաղաքականության համար։

Շախմատը լավ է ոչ միայն խելքի համար, այն շահավետ է նաև բիզնեսի համար։ Նորվեգիայում աշխարհի չեմպիոնի կոչման համար մղվող խաղը ցուցադրել են 20 օր 7 ժամ գլխավոր ալիքով։ Խաղը փոխարինել է նորությունները։ Խաղի երկրորդ օրը երկրում վաճառվել են շախմատի բոլոր խաղատախտակները։ Հետևություն. եկեք շախմատ խաղանք, ապրենք առանց հակամարտությունների, և թող շախմատը միավորի մեզ։

Վերջապես, Երևան․․․ Ակնհայտ նկատվում է անցյալի կրկնությունը՝ առանց թույլ տված սխալները վերլուծելու։ Ո՞վ կհամարձակվի պնդել, որ այսօր ամեն ինչ արվում է խելքով, որը ենթադրում է կշռադատված, ստույգ, պարտություն չենթադրող քայլեր։ Այլ ոչ թե զգացմունքային ազարտի տարերքի մեջ, որը լինում է նարդի խաղալիս։ Ինչպե՞ս ստացվեց, որ շախմատի ֆեդերացիայի ղեկավարը և երկրի բազմամյա նախագահը մոռացավ, որ «ղեկավարի» մասնագիտությունը վաղեմության ժամկետ ունի։

Հարցերը շատ են, բայց դրանք արդեն շախմատի մասին չեն։