Սամվել Ալեքսանյանին զայրացրել են Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերը

«Փաստ» թերթը գրում է, որ պատգամավորը մի լավ «թափ է տվել» Կորյուն Նահապետյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. «Փաստ» օրաթերթի աղբյուրների տվյալներով՝ գործարար Սամվել Ալեքսանյանը խիստ զայրացել է իր բարեկամ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա: Ալեքսանյանին զայրացրել են Կորյունի «ագրեսիվ-հարձակողական» հարցերը Նիկոլ Փաշինյանին:

Գյուղերը միանում են Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխությանը»

ԱԺ հատուկ նիստին Հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, թե ինչպիսի իրավական հնարավորություններ է նա տեսնում երկրին սպառնացող արտաքին վտանգի առկայության իրավիճակում, եթե կառավարությունը հնարավորություն չունի զինված ուժերի կիրառման մասին հրաման տալ և այն իրավիճակում, երբ զինված ուժերի կողմից ռազմական դիմադրության շրջանակներում պետք է զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ կիրառվեն:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Ձեր հարցն ինձ զարմացնում է, քանի որ 2 ժամից ավելի քննարկում ենք, որ պետության մեջ որոշումները պետք է ինստիտուցիոնալ բնույթ կրեն: Ես հիմա, ի գիտություն Ձեզ, ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում և Դուք էլ պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս…»:

Փաշինյանը ներկա է եղել HSBC–ի վրա հարձակման հետևանքով մահացածների հրաժեշտի արարողությանը

Ըստ թերթի` Սամվել Ալեքսանյանը, ամենայն հավանականությամբ, հասկանում է, որ Կորյունը, նրա ելույթը ասոցացվում է իր անվան հետ և նրանից պահանջել է այսուհետ «չափերի մեջ մնալ» և Պապից ավելի կաթոլիկ չերևալ»:

Հիշեցնենք, որ Կորյուն Նահապետյանը գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը։

Սարգսյանը պատրաստ է կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև. ՀՀ նախագահը` Փաշինյանի մասին