Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին կթողնի՞ պաշտոնին

«Հրապարակ» թերթը գրում է այն մասին, թե պաշտպանության նախարարության ավագ և երիտասարդ սերունդներն ինչ սպասումներ ունեն Նիկոլ Փաշինյանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Պաշտպանության նախարարությունում ոգևորված են հեղափոխությամբ, հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ կանի։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նիկոլ Փաշինյանը խոսել է մայիսի 8-ի անելիքների մասին

«ՊՆ ավագների սերունդը վստահ է, որ Սերժ Սարգսյանը հեռանալիս ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել նրա հետ մի շարք կարևոր պաշտոնների մասով։ Եվ հույս ունեն, որ Վիգեն Սարգսյանը կդասվի պրոֆեսիոնալների շարքը, նրան ժամանակ կտան` սկսած ծրագրերն իրագործելու։ ՊՆ երիտասարդ սերունդը վստահ է, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին` Վիգեն Սարգսյանին չի թողնի այդ պաշտոնին»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` մի մասը համակերպվել է սպասվող փոփոխություններին և ճամպրուկային է, սակայն առավել ճկունները Դավիթ Տոնոյանի հետ են սկսել հանդիպել, քանի որ «Ելքի» անդամ Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե պաշտպանության նախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է։