Հիփոթեքային վարկը մարելու համար քանի՞ մարդ է օգտվում եկամտահարկի վերադարձվող գումարից

Հիփոթեքային վարկերի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները աճել են մոտ 77 տոկոսով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. 2018 թվականի հունվար-ապրիլին աճել են ՀՀ պետական բյուջեից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաեւ օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:

Երևանում կկառուցվի երիտասարդ ընտանիքների նոր թաղամաս

Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, որ բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 885 միլիոն 679 հազար դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (501.003,2 հազար դրամ) գերազանցել է 384 միլիոն 676 հազար դրամով կամ 76,8%-ով:

Եռամսյակի ավարտին գործընթացում ներգրավված է եղել 2710 շահառու՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի՝ 1638-ի դիմաց կամ թիվն աճել է 65 տոկոսով: Իսկ 2018-ի ապրիլին վերադարձվել է 102 միլիոն 21 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 28 միլիոն 529 հազար դրամով կամ 38.7 տոկոսով: