Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի և ՄԱԿ–ի ներկայացուցիչների հետ. ինչի՞ մասին են խոսել

Փաշինյանը շարունակում է հանդիպումները դիվանագիտական կորպուսի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանը` հավելելով, որ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ։

Մարուքյան. «Հիմա եթե խոսենք, «ձուկը ջրում» խոսակցություն կլինի»

«Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը»,- գրում է Փաշինյանը։

Նա հանդիպել է նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա օրերին հանդիպելու է ՀՀ-ում աշխատող դիվանագետների հետ։