Հենրիխ Մխիթարյանի թիմը դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Խաղի ընթացքում իսպանացիների կազմում միակ գոլի հեղինակը դարձավ հարձակվող Դիեգո Կոստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալը» երեկ երեկոյան 0։1 հաշվով պարտվել է Մադրիդի «Ատլետիկոյին» և դուրս մնացել Եվրոպայի լիգայից։

Հաղթողների կազմում միակ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Դիեգո Կոստան, որն աչքի է ընկել առաջին խաղակեսում Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո։

Չորեքշաբթի մրցաշարի եզրափակչում կխաղան իսպանական «Ատլետիկոն» և ֆրանսիական «Մարսելը»։

Հիշեցնենք, որ «Արսենալի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։