Ինչու՞ «Ծառուկյանի» պատգամավորը չի մասնակցել վարչապետի ընտրությանը

«Ժամանակ» օրաթերթը պարզել է, թե «Ծառուկյան խմբակցության պատգամավորը չի մասնակցել է ԱԺ հատուկ նիստին, որի ընթացքում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրել–չընտրելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մելիք Մանուկյանը չի մասնակցել վարչապետի ընտրությանը, քանի որ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ վիրահատել են նրա սիրտը։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

««Ծառուկյան» խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ով չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու քվեարկությանը, չի ստորագրել նաև նրան երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` պատճառն ամենևին էլ այն չէ, որ Մանուկյանը դեմ է վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությանը: Նրա մտերիմները հայտնում են, որ Մանուկյանն այս օրերին առողջական խնդիրների պատճառով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ վիրահատել են նրա սիրտը: