Միհրան Հարությունյանի հաջողության գաղտնիքը. ո՞վ է օգնում ըմբշամարտիկին հաղթել

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հիմա ԱՄՆ–ում է. նա կատարելագործում է խառը մենամարտի իր հմտությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայտնի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում հրապարակել է մի մարդու լուսանկար, որը նրա համար հաջողության թալիսման է դարձել։

Այդ տղամարդը, որն օգնում է մարզիչին լավ արդյունքների հասնել, Ռազմիկ Ծատուրյանն է։

«Նրա անունը Ռազմիկ է։ Նա Նահանգներից Ռիո դե Ժանեյրո էր եկել` Հայաստանի ազգային թիմին աջակցելու համար։ Հետո մենք մի անգամ էլ հանդիպեցինք Լոնդոնում, հիմա կրկին Նահանգներում է», — գրել ըմբշամարտիկը։

Միհրանը խոստովանել է, որ այդ մարդն իր համար հաջողության իսկական թալիսման է։

Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ վիրահատությունների պատճառով շատ քիչ ժամանակ է ունեցել մրցումներին պատրաստվելու համար։ Նա սկսել է խառը մենամարտի (ММА) իր մարզումները փետրվարի 28-ից։

Ըմբշամարտիկը որոշել է մեկնել Նահանգներ` իր ընկերների մոտ, որոնք նման մրցումներին մասնակցելու մեծ փորձ ունեն։

«Ես փորձում եմ առավելագույնս շատ գիտելիքներ ստանալ ММА-ի մասին։ Կարծում եմ` վատ չի ստացվում, սակայն դեռ շատ անելիք ունեմ», — ասել է Միհրանը։

Նշենք, որ Միհրան Հարությունյանը Հայաստան կգա մայիսի 19-ին։