ՌԱԴԻՈ

Փաշինյանը նստավայրի ու մորուքի հարցը «հետոյի» է թողել. «Ինձ համար դա չէ գլխավորը»

Հարցը, թե արդյոք ընտրվելուց հետո նա կզբաղեցնի նախկին նախագահական նստավայրը, Փաշինյանը թողեց օրենքի հայեցողությանը։
Sputnik
Նիկոլ Փաշինյան

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դեռ չի մտածել, որ նստավայրում է նստելու, եթե նրան վարչապետ ընտրեն։ Այս մասին նա այսօր ԱԺ–ում ասաց նա լրագրողներին` պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին։

Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ

Մայիսի 8-ին խորհրդարանը վարչապետի ընտրություն կանցկացնի երկրորդ անգամ։ Խորհրդարանական մեծամասնությունը համաձայնել է աջակցել նրա թեկնածությանը։

Ապագայի մասին հարցերին Փաշինյանը հակիրճ պատասխանեց, ընդ որում` ոչ միայն քաղաքականներին, այլև «անվնասներին», օրինակ` իր իմիջի և նստավայրի վերաբերյալ հարցերին։

Հարցին, թե պատրաստվում է նա սափրվել, Փաշինյանը ասաց. «Չգիտեմ, դեռ այդ մասին չեմ մտածել»։ Պատասխանելիս նա ժպտում էր, ի դեպ` դա հանդիպման, երևի, միակ ժպիտն էր նրա կողմից։

Նստավայրի մասին հարցին` արդյո՞ք լինելու է այն Բաղրամյան 26-ում, նախագահական նախկին պալատում, Փաշինյանը պատասխանեց. «Ամեն ինչ որոշվելու է օրենսդրության շրջանակներում։ Կա կարգ, որը սահմանում է պետական նստավայրերը»։