Որոշ մարզերում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

Տաք եղանակը կպահպանվի և՛ մարզերում, և՛ Երևանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 3-7-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 3-7-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ։