Ինչպես են անցորդները Երևանում բռնում բանկի վրա հարձակված տղամարդուն. տեսանյութ

Բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած տղամարդուն փողոցում բռնել են քաղաքացիները։
Sputnik

Երևանում HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված տղամարդուն բռնել են շարքային քաղաքացիները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են բանկի մասնաշենքին հարակից Գյուլբենկյան փողոցում անցորդները բռնում բանկի վրա հարձակում գործած տղամարդուն ու վնասազերծում նրան` մինչ ոստիկանության դեպքի վայր հասնելը։