ԵՐԵՎԱՆ, մայիսի 1 — Sputnik. Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաների մասնակիցները փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։
Մոտ երկու տասնյակ ցուցարարներ վաղ առավոտից փակել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։
Ոստիկանները փորձում են համոզել ցուցարարներին ազատել երթևեկելի մասը։ Հետզհետե ավելանում է թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների թիվը։
Պարբերաբար վիճաբանություններ են ծագում վարորդների հետ, որոնք ամեն կերպ փորձում են հասնել օդանավակայան կամ գալիս են Երևան։
Մայիսի 1-ի երեկոյան «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ հայտարարել։