Կարեն Կարապետյանը քաղաքական ուժերին կոչ է անում նստել մեկ սեղանի շուրջ

Վարչապետի պաշտոնակատարը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին ու քաղաքական ուժերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր` մայիսի 2-ին, կոչով դիմել է քաղաքական ուժերին։

Հայաստանի նախագահը կրկին հայտարարություն է տարածել

«Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Կարապետյանը փաստում է, որ վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով, այլ լուծում գոյություն չունի։

Նա նաև վստահություն է հայտնել, որ երկիրը համատեղ ուժերով կհաղթահարի այս փորձությունը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքաներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։