ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Չեղյալ է հայտարարվել Ստամբուլ–Երևան չվերթը»

Այս պահին գրանցվել է չեղյալ հայտարարված միայն մեկ չվերթ։
Sputnik
Սաթենիկ Հովհաննիսյան

Atlasglobal ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Ստամբուլ-Երևան չվերթը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

«Տվյալ պահին մենք ունենք միայն մեկ չեղյալ հայտարարված չվերթ` Atlasglobal ավիաընկերության Ստամբուլ-Երևան չվերթը։ Մնացած թռիչքներն իրականանում են ըստ ժամանակացույցի», — ասաց Հովհաննիսյանը։

Չվերթը չեղյալ հայտարարելու պատճառները չեն պարզվում։ Հնարավոր է` պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Ուղևորները ոտքով են գնում «Զվարթնոց», նրանց շարքում է նաև Տիգրան Համասյանը. լուսանկարներ

Հայաստանում բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն առավոտից փակում են փողոցները։ Նրանք փակում են թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ճանապարհները։ Փակ է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող ճանապարհը։

Մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, բոլոր փողոցներն ու հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ։

Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։