«Մենք դեռ երկար ենք կանգնելու». ակտիվիստները փակում են Երևանի սուպերմարկետների մուտքերը

Բողոքի ակցիաների մասնակիցները կոչ են անում բոյկոտել Երևանի և հանրապետության մյուս քաղաքների` ՀՀԿ պատգամավորներին պատկանող սուպերմարկետների աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանում տասնյակ ակտիվիստներ շարունակում են արգելափակել խոշոր սուպերմարկետների մուտքերը, այդ թվում` SAS-ի և Երևան City-ի։ Ակտիվիստների հիմնական նպատակն է չթողնել, որ գնորդները ներս մտնեն և բոյկոտեն Հայաստանում մենաշնորհային խոշոր ձեռնարկատերերի բիզնեսը։

Ոստիկանությունը հորդորում է երեխաներին իջեցնել թափքերից. տեսանյութ

«Մենք կանգնած ենք այստեղ (Ամիրյան փողոցում գտնվող SAS սուպերմարկետի դռների մոտ) արդեն մի քանի ժամ և դեռ երկար ենք կանգնելու», — հայտնեցին ակտիվիստները։

Նույն իրավիճակն է նաև Տիգրան Մեծ փողոցի Երևան City-ի խանութի մուտքի մոտ։

Ամբողջ քաղաքից հայտնում են, որ սուպերմարկետների այդ ցանցերի այլ խանութներ ևս փակ են։

«Մենք այստեղ ենք, քանի որ SAS-ի սեփականատեր Արտակ Սարգսյանը երեկ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Կանգնած ենք այստեղ և խնդրում ենք հաճախորդներին չմտնել սուպերմարկետ։ Մենք նրանց ասում ենք, թե որտեղ մոտակայքում տարադրամի փոխանակման կետ և փոքր մթերային խանութ կա», — ասաց ցուցարարներից մեկը` Վազգենը։

Երիտասարդ ակտիվիստը նշեց, որ նա և ևս տասը ակտիվիստ կանգնած են սուպերմարկետի մոտ արդեն մի քանի ժամ, և անհրաժեշտության դեպքում, կշարունակեն արգելափակել առևտրային օբյեկտը։

Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Тиграна Меца, Ереван

Իսկ Մաշտոցի վրա գտնվող «Փակ շուկան» բաց էր։ Ակտիվիստները պարբերաբար փակում էին մուտքը, սակայն մոտավորապես ժամը 16:00-ին Երևան City-ի մուտքը բաց էր։ (Երևան City-ին պատկանում է խոշոր հայ գործարար, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին)։

Активисты заблокировали вход супермаркета SAS (2 мая 2018). Проспект Маштоца, Еревaн

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45-ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։