Ֆինանսների նախարարությունը հավաստիացնում է՝ թոշակներն ու աշխատավարձերը կվճարվեն ժամանակին

Թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը վճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարարությունն, արձագանքելով քաղաքացիների շրջանում առաջացած այն մտահոգությանը, որ երկրում առկա ներքաղաքական լարված վիճակի պատճառով հնարավոր է նախորդ ամսվա թոշակներն ու աշխատավարձերը բավականին ուշ վճարվեն, հավաստիացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են:

Թոշակներն ու աշխատավարձերը շուտ չեն բարձրանա. կառավարությունը պոպուլիստական քայլեր չի անի

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է պահոմ, իսկ հնարավոր ռիսկերը կառավարելի են:

Ուստի թոշակները, աշխատավարձերն ու նմանատիպ բյուջետային այլ ծախսերը բնակչությանը կվճարվեն հաստատված ժամանակացույցին համապատասխան: