Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը փորձում է վերականգնել մետրոյի աշխատանքը. Յայլոյան

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջությամբ կաթվածահար է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավարությունը փորձում է վերականգնել մետրոյի աշխատանքը։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը։

«Շատ զբաղված եմ, փորձում եմ վերականգնել մետրոյի աշխատանքը», — կարճ պատասխանեց Յայլոյանը։

Այս պահին Երևանում կաթվածահար է եղել ոչ միայն մետրոյի աշխատանքը, այլև տրանսպորտի երթևեկությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Sputnik Արմենիան, ցուցարարները նստել են ռելսերի վրա` փակելով ճանապարհը։

Ուղևորները ոտքով են գնում «Զվարթնոց», նրանց շարքում է նաև Տիգրան Համասյանը. լուսանկարներ

Ցուցարարներն առավոտից համատարած փակում են փողոցները և պետական հաստատությունները։ Փակ են Սեբաստիա — Տիչինա խաչմերուկը, Օրբելի փողոցը, Արցախ — Ռոստովյան, Տիգրան Մեծ — Նար Դոս, Կորյուն — Տերյան, Կորյուն — Աբովյան խաչմերուկները, Իսակովի պողոտան, Ծիծեռնակաբերդի խճուղին, Օրբելի — Կիևյան խաչմերուկը, Գարեգին Նժդեհ հրապարակը, Երևան-Սևան մայրուղին։

Փակ է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայան տանող մայրուղին։