ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Հանրապետականների մեջ վախ կա, որ կարող են հետապնդումներ սկսել իրենց նկատմամբ»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ վարչապետի առաջին ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության` Նիկոլ Փաշինյանին դեմ քվերակելու քայլը։
Sputnik

Երվանդ Բոզոյան
Ըստ նրա` դեռ առաջին ընտրություններից առաջ հավանականություն կար, որ ՀՀԿ-ն սահուն կհանձնի իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, համենայն դեպս վերջին օրերի ընթացքում քաղաքական զարգացումների տրամաբանությունը դա էր հուշում

«Սակայն անսպասելի ինչ-որ բան փոխվեց նրանց քայլերում։ Կարծում եմ, որ հանրապետականների մեջ վախ կա, որ նոր իշխանությունը կարող է հետապնդումներ սկսել իրենց նկատմամբ, և այդ վախի բնազդը, իմ կարծիքով, կոնսոլիդացնում է նրանց, և նրանք փորձում են դիմադել»,- ասաց Բոզոյանը։

Մայիսի 8-ին նախատեսված երկրորդ ընտրության զարգացման սցենարի մասին խոսելով` նա ասաց, որ այդ ամենը կախված կլինի մոտակա վեց- յոթ օրվա ընթացքում Հայաստանում ծավալվող գործընթացներից։

Բոզոյանը համոզված է` հանրապետականները ժամանակ են ձգում` փորձելով հասկանալ, թե այս շարժումն ինչ ճանապարհով կզարգանա` կթուլանա, կուժեղան։ Եթե հանրապետականներն իրենց պատկերացումներով հաշվարկեն, որ շարժումը կարող է թուլանալ, կփորձեն գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ եթե տեսնեն, որ շարժումը պարալիզացնում է ողջ երկրիը, նրանց շարքերում տրոհում կառաջանա։