Հազարավոր մարդիկ դրոշներ թափահարելով և բարձր երաժշտությամբ, բարձր սուլոցներով, մեքենաների ազդանշաններով ուրախանում են` հույս փայփայելով, որ համերաշխության կոչով սկսված իրենց բողոքի ակցիաներն ի վերջո հաղթական ավարտ կունենան` առանց բռնության կիրառման։
Ցուցարարներին ուրախացրել է Նիկոլ Փաշինյանի հայտնած այն տեղեկությունը, որ այսօր Հանրապետական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնել մայիսի 8-ին ՀՀ վարչապետի երկրորդ ընտրությանը սատարել ԱԺ մեկ երրորդի առաջադրած թեկնածուին և քվեարկել նրա օգտին։ Այդ մասին կուսակցության նիստից հետո տեղեկացրել է Հանրապետական խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը։