Ցուցարարները հայրենասիրական երգեր էին երգում, ազգային պարեր պարում ու վանկարկում շարժման կարգախոսները։ Ցուցարարներից մեկն էլ շեփոր էր նվագում։
Նշենք, որ մայիսի 1-ին «Ելք» խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանն ու բոլոր փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ անել։
Փաշինյանը նման կոչ արեց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «դեմ» քվեարկեց վարչապետի պաշտոնում նրա ընտրության ժամանակ։