Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը

ԱԺ-ի նիստը հետաձգվեց, պատգամավորները նիստին չեն ներկայացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ԱԺ-ի նիստն այսօր մեկնարկեց 27 պատգամավորով և անմիջապես էլ ընդհատվեց քվորում չլինելու պատճառով: Նշենք, որ քվորում ապահովելու համար դահլիճում պետք է ներկա լինի առնվազն 53 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ Աժ կանոնակարգով նախատեսվում է սպասել 4 ժամ՝ անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայանալուն:

Նիկոլ Փաշինյանը չդարձավ Հայաստանի 15-րդ վարչապետը

Ընդդիմությունից նիստին ներկա է միայն «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա հայտարարեց, որ քանի որ երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ:

Խմբակցությունը որոշել է չմասնակցել ԱԺ առաջիկա օրերի աշխատանքներին:

Նշենք, որ դահլիճում ներկա չեն նաև ՀՅԴ, «Ելք» խմբակցության անդամները, իսկ ՀՀԿ 58 պատգամավորներից դահլիճում են միայն 26-ը:

 

ԱԺկանոնակարգօրենքիհամաձայն` գրանցումըբացէմնումմինչև 14:00-ն: Այդընթացքումպատգամավորներընիստիններկայանալու ևգրանցվելուհնարավորությունունեն։ Եթեմինչևնշվածժամըքվորումչապահովվի, ԱԺնիստըհայտարարվումէչկայացածևհետաձգվումմինչևվաղը: