Աղմկահարույց բաժանում. ռուս գործարար Արթուր Վարժապետյանի կինը 50 մլն դոլար է պահանջում

Արթուր Վարժապետյանը դեմ չէ, որ անշարժ և շարժական գույքը բաժանվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Լուդինգ» ընկերությունների խմբի (գինու խոշորագույն ներկրող) համասեփականատեր Արթուր Վարժապետյանի կինն ամուսնուց 50 մլն դոլարի ակտիվներ է պահանջել բաժանման համար։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Մարոկկոյի ապագա թագավորի ծնողներն ամուսնալուծվել են, պատճառը Կուբան է

Սակայն իրավաբաններն արդեն բացատրել են Աննա Շահնազարովային` Վարժապետյանի կնոջը, որ ռուսական դատարանների պրակտիկան հաշվի առնելով` դատական կերպով ընկերությունից նման մասնաբաժին վերցնելու հավանականությունն այդքան էլ մեծ չէ։

«Ռուսաստանում գինու խոշորագույն ներկրողի ակտիվներին առնչվող ամուսնալուծության գործընթացը մեկնարկում է Մոսկվայի Դորոգոմիլովսկի դատարանում։ Աննա Շահնազարովան ամուսնալուծության վերաբերյալ հայց է ներկայացրել», — գրում է պարբերականը։

Ամուսիններին չի հաջողվել ընտանեկան ակտիվները բաժանելու վերաբերյալ փոխհամաձայնություն ձեռք բերել դատական գործընթացից առաջ, պնդում են կողմերի փաստաբանները։ Ի դեպ, գույքի բաժանումը դժվար կլինի, քանի որ համատեղ ձեռք բերված գույքի ցանկում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում գտնվող մի քանի անշարժ օբյեկտներն ու արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենաները։

Պատասխան հայցադիմումի մեջ, որը Մոսկվայի դատարան է ներկայացրել Արթուր Վարժապետյանը, նշվում է, որ հայցորդն անշարժ և շարժական գույքը բաժանելու վերաբերյալ առարկություն չունի։

Սակայն Արթուր Վարժապետյանը խնդրում է միանձնյա պահպանել սեփականության իր իրավունքը իրեն պատկանող ընկերությունների մասնաբաժինների համար։ Ամուսիններին ընկերության բաժնետոմսերի կեսը շնորհելու ճանապարհով մասնաբաժինների բաժանումը խախտելու է հասարակության իրավունքը, գրված է հայցում։

Այդպիսով` ընկերության մեկ քառորդ մասը, որը Շահնազարովան փորձում է դատական կարգով վերցնել ամուսնուց, մոտ 575 մլն ռուբլի արժե (9.3 մլն դոլար)։