Անօրինականություններ` Վերնիսաժում կրակոցների քրգործի շրջանակներում

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ ՀՀ ՔԿ-ն ավարտել է Վերնիսաժում կրակոցների քրգործի նախաքննությունը՝ առանց հետախուզման մեջ գտնվողներին ՀՀ տեղափոխելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ««Ժողովուրդը» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննությունը:

Վերնիսաժի կրակոցներից տուժած քրեական հեղինակությունը գաղտնի հեռացել է Հայաստանից

Ասել է, թե իրավապահ համակարգը չսպասեց այս գործով հետախուզման մեջ գտնվող և Վրաստանում հայտնաբերված մեղադրյալներին Հայաստան տեղափոխելուն և Ռաֆիկ Խաչատրյանի մասով քրեական գործն ուղարկեց դատարան:

Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է 8 ամիս, և դեռևս իրավապահները Վրաստանից Հայաստան չեն տեղափոխել մեղադրյալներին՝ Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին, որոնց կրակոցների արդյունքում սպանվել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսիյանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն փոփոխել է Ռաֆիկ Խաչատրյանի մեղադրանքը: Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, օժանդակելու, ապօրինի զենք պահելու, կրելու համար, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը նրան ընդամենը մեղադրանք է առաջադրել ապօրինի զենք տեղափոխելու համար»: