Ինչպիսի՞ն կլինի սուպերվարչապետության համակարգը, եթե Փաշինյանը վարչապետ դառնա

Փաշինյանը չբացառեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո փոփոխություններ կնախաձեռնի նաև 2016թ-ին ընդունված ՀՀ Սահմանադրության մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 Մայիս — Sputnik. Սուպերվարչապետության համակարգը պետք է գոյություն չունենա: Այսօր ԱԺ-ում, հարց ու պատասխանի ընթացքում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մենք պիտի համախմբենք մեր ուժերը Ադրբեջանի ագրեսիայի դեմն առնելու համար. Փաշինյան

Նա կարծիք հայտնեց, որ խորհրդարանական համակարգի մոդելը պետք է կատարելագործվի, բայց միաժամանակ պետք է վերանայվեն վարչապետին նոր Սահմանադրությամբ տրված սուպերլիազորությունները: «ԱԺ-ն զրկված է ԱԱԾ, Ոստիկանության պետերին պատասխաններ ուղղելուց ու նրանցից որոշ հարցերի պատասխաններ ստանալուց»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ խորհրդարանական կառավարմամբ երկրում չի կարող պատգամավորը հնարավորություն չունենալ ԱԺ-ում լսել որևէ պաշտոնյանի մեկնաբանությունը` բարձրացված հարցի շուրջ:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակմանը:

«Նախագահից վերցնել բոլոր գործառույթներն ու նախագահին թողնել օֆիսային աշխատողի կարգավիճակում, խփում է ՀՀ միջազգային վարկանիշին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով, Փաշինյանը չբացառեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո փոփոխություններ կնախաձեռնի նաև 2016թ-ին ընդունված ՀՀ Սահմանադրության մեջ: