Ինչպես մարդիկ արձագանքեցին լուրին, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել. տեսանյութ

Այսօր Ազգային ժողովում վաղ առավոտից քննարկումներ էին ընթանում ՀՀ վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ, և տարբեր խմբակցությունների պատգամավորների ելույթներից հետո վերջապես երեկոյան տեղի ունեցավ քվեարկությունը։
Sputnik

Հատուկ նիստում պատգամավորներից 45–ը միայն քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ Ինչը նշանակում է, որ վարչապետ այդպես էլ չընտրվեց։

Ի դեպ, վարչապետի միակ թեկնածուն «Ելք» դաշինքից առաջադրված Նիկոլ Փաշինյանն էր։

Նշենք, որ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները:

Հատուկ նիստի ողջ ընթացքում բազմաթիվ ցուցարարներ հավաքվել էին Հանրապետության հրապարակում և մեծ էկրաններով ու մեքենաների ռադիոընդունիչների միջոցով հետևում էին նիստի ողջ ընթացքին։

Թե ինչպես նրանք արձագանքնեցին քվեարկության արդյունքներին, կարող եք դիտել Sputnik Արմենիայի տեսանյութում։