Մարդիկ խմբերով հավաքվել են մեքենաների մոտ ու ռադիոյով լսում են խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակումը։ Մարդկանց մեկ այլ խումբ էլ սրճարանի դռների մոտ կանգնած է հետևում նիստին։
Նստարաններին նստած տարեցները քննարկում են Նիկոլ Փաշինյանի ընտրվել-չընտրվելու հարցը։ Երիտասարդներն այսօր երաժշտության փոխարեն լսում են Փաշինյանի և ԱԺ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների ելույթները։