ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը կողմ է քվեարկել Փաշինյանին

Հանրապետականն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու է այդ քայլին դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի- Sputnik. Ազգային ժողովի հատուկ նիստի քվեարկության արդյունքներն արդեն հրապարակվել են ԱԺ կայքում։ Նշենք, որ նիստի ժամանակ քննարկվում էր ՀՀ վարչապետի ընտրության հարցը, իսկ որպես վարչապետի միակ թեկնածու առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցությունից։

ՀՀԿ-ն ինքն իրեն ոչնչացրեց. Փաշինյան

Սակայն ձայների 45 կողմ, 56 դեմ բաշխմամբ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։

Ըստ քվեարկության արդյունքների` Հանրապետական կուսակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել վարչապետի թեկնածուին։ Իսկ Ռուստամ Մախմուդյանը չի քվեարկել։

Նշենք, որ րոպեներ առաջ Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով, որ ինքը կողմ է քվեարկել ժողովրդական թեկնածուին։

«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- գրել է պատգամավորը։

Չի քվեարկել նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, որը նախապես տեղեկացրել էր այդ մասին` պատրաստակամություն հայտնելով վայր դնել իր պատգամավորական մանդատը։ 

Նշենք, որ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: