Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի ավտովթարի հետևանքով 37–ամյա տղամարդ է մահացել

Volkswagen Vento–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվել ձորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի պատճառով 37–ամյա վարորդը մահացել է։

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 3 երիտասարդ տեղում մահացել են

Երեկ՝ ապրիլի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արկադի Չիլինգարյանը իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 NQ 545 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 148-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 200 մետր գլորվել ձորը։

Վթարի հետևանքով վարորդ Ա. Չիլինգարյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ժամը 04։00-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։