Նոր հրթիռակոծություն` սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ. տեսանյութ

Համա և Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտներն այս գիշեր ենթարկվել են հրթիռակոծման, որի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել:
Sputnik

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ զինապահեստը, որին հարված Է հասցվել, գտնվում Է Էն Նայրաբ օդանավակայանի և Էլ Մալիքիայի միջև:

Նախնական տեղեկություններով՝ սիրիական բանակի 47-րդ բրիգադի բազային հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը: