Հոր հետքերով. Եվգենի Պլյուշչենկոյի հնգամյա որդին նվաճում է սառույցը

Հայտնի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի որդին սառույցի վրա իրեն վստահ է զգում և արդեն առաջին հաջողություններն է արձանագրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի որդին` Ալեքսանդրը, կարծես թե որոշել է գնալ հոր հետքերով։

Instagram-ի իր էջում Եվգենին լուսանկար է հրապարակել, որում նրա հինգ տարեկան որդին` Սաշան, հանգիստ սահում է սառույցի վրա` ելույթ ունենալով Բուդապեշտում ժամանակին մեծ տարածում գտած Axel F-ի Crazy Frog հիթի տակ։

 

«Սանյան Բուդապեշտում այրում է սառույցը», — տեսահոլովակի տակ գրել է ավագ Պլյուշչենկոն։

Գեղասահորդի բաժանորդները որդու վերաբերյալ գովեստի խոսքեր են գրել և նշել, որ Ալեքսանդրը հորն է նման։

«Ապագա չեմպիոն է», «Կեցցե։ Մեծ հաղթանակներ իրեն», «Սանյան` ապրի։ Աշխատասեր է, հաջողության կհասնի», — տեսանյութի տակ նման մեկնաբանություններ են թողել օգտատերերը։

Ճիշտ է, գրառումների մեջ կան նաև դիտողություններ։ Որոշ թերահավատներ կարծում են, թե տղան պարզապես «հոր հետ աշխատանքի է գնացել, և նրա ելույթում որևէ զարմանալի բան չկա»։

Հետաքրքիր է, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Եվգենի Պլյուշչենկոն ասել էր, որ որդու ապագան ֆուտբոլում է տեսնում, սակայն փոքրիկ Ալեքսանդրը հոր նման սառույցի սիրահար է։ Ռուսական ԶԼՄ-ները արդեն հասցրել են նրան «սառույցի արքայազն» անվանել։