Հայ ըմբիշները հաղթանակով սկսեցին «եվրոպական» պայքարը, բայց շարունակությունն անհաջող եղավ

Չնայած պարտությանը` մեր երեք ըմբիշներն էլ դեռևս կարող են պայքարել բրոնզե մեդալի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի Կասպիսկ քաղաքում մեկնարկած Եվրոպայի ըմբշամարտի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի երեք ըմբիշներ՝ Սլավիկ Գալստյանը, Կարապետ Չալյանը և Արթուր Շահինյանը հաղթանակով ավարտեցին իրենց առաջին գոտեմարտերը:

Հենրիխ Մխիթարյանի ծնկի հետ մի բան այն չէ

60 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում մաքուր հաղթանակ տարավ Բելառուսը ներկայացնող Ռախմատսիկխուդո Խայբարովի նկատմամբ: Բայց հաջորդ գոտեմարտում Գալստյանը 2:6 հաշվով պարտվեց մոլդովացի Դոնիոր Իսլամովին:

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը մեկը մյուսի հետևից երկու վստահ հաղթանակ տոնեց: Հայ ըմբիշը որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթանակի հասավ իսրայելցի Իգոր Պետրիսնին նկատմամբ, ապա 1/8 եզրափակիչում 9:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Նիկոլայ Դրագանին: Քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 3:6 հաշվով պարտվեց շվեդ Ալեքս Կեսսիդիսին ու զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելուց:

Հաղթանակով մեկնարկեց նաև Արթուր Շահինյանը: 87 կգ քաշային կարգում հայ ըմբիշը որակավորման փուլում 9:0 հավով առավելության հասավ իսպանացի Պեդրո Գարսիա Պերեսի նկատմամբ, բայց 1/8 եզրափակիչում Արթուր Շահինյանը 1:9 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Բեկխան Օզդոևին: Չնայած պարտությանը մեր երեք ըմբիշներն էլ դեռևս կարող են պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցում է 7 ըմբիշով: Վաղը պայքարի մեջ կմտնեն Կարեն Ասլանյանը, Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Ալեքսանյանը։