ՌԱԴԻՈ

Միրզոյան. ««Ելքը» որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Փաշինյանի թեկնածությունը»

Արարատ Միրզոյանը վստահ է, որ վարչապետի ընտրության հարցում իրենք խնդիր չեն ունենալու։
Sputnik
Արարատ Միրզոյան

«Ելք» խմբակցությունը քվեարկել և միաձայն որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Այս մասին ԱԺ–ում կայացած «Ելք» խմբակցության նիստից հետո լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր կոստյումով է և ԱԺ–ում

«Ապագա կառավարության մասին որևէ հարց չի քննարկվել, անուններ չեն շրջանառվել։ Քննարկել ենք օրենսդիր մարմնում մեր աշխատանքի վերաբերյալ որոշ դետալներ»,–ասաց Միրզոյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով` վարչապետի ընտրության թեմայով «Ելքն» այսօր հանդիպումներ է ունենալու ԱԺ բոլոր խմբակցությունների հետ։ «Վստահ եմ, որ մեր պետության և պետականության համար մտահոգ բոլոր պատգամավորները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Վստահ եմ, որ խնդիր չենք ունենալու»,–ասաց պատգամավորը։