Նիկոլ Փաշինյանն այսօր կոստյումով է և ԱԺ–ում

«Ելք» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է «Ելք» խմբակցության նիստը։

Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանել է բողոքի ակցիանների ընթացքում իր կրած զինվորական շապիկն ու չի դրել գլխարկը։

Նա փոխել է ոճը, հագել պատգամավորին հարիր կոստյում, բայց դեռ չի սափրվել։

Նիստին ներկա են «Ելք» խմբակցության բոլոր 9 պատգամավորները։