ՀՀ նախագահը պատասխանել է Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության մասին հարցին

Արմեն Սարգսյանի գնահատմամբ` ԵԱՏՄ–ին անդամակցելը Հայաստանի համար շատ կարևոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ԵԱՏՄ–ի անդամ լինելը համապատասխանում է Հայաստանի հիմնական շահերին։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուսաստանը և մյուս պետությունները չեն միջամտում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

«Մեզ համար եվրասիական համագործակցությունը ընկերային հարթակ է։ Այս կառույցում եղբայրական երկրներ են։ Սա ոչ միայն հին բարեկամություն է, այլ մեծ շուկա Հայաստանի համար»,–ասել է Սարգսյանը հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` ԵԱՏՄ–ի անդամակցությունը բխում է Հայաստանի հիմնական շահերից։ «Մենք այնտեղ ենք, որովհետև դա մեզ պետք է, ոչ թե որովհետև մեզ «տարել» են այնտեղ»,–ասել է ՀՀ նախագահը` պատասխանելով երկրում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունների հիման վրա արտաքին վեկտորի փոփոխության մասին հարցին, որն ավելի շատ վերաբերում էր ԵԱՏՄ–ին և ՀԱՊԿ–ին։

Եվրասիական միությունը տնտեսական բլոկ է։ Ներկա պահին ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։