21 տարեկան աղջիկը փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

Աղջիկն ասել է, որ անձնական խնդիրների պատճառով է ուզել ինքնասպան լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 30-ին, կեսգիշերն անց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի աշխատակիցները ծառայության ընթացքում նկատել են, որ Դավիթաշեն կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է մի աղջիկ։

Դսեղում տղամարդ է ինքնասպան եղել, կողքին երկտող են հայտնաբերել. «Եղբայրս, ներող կլինես»

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության ծառայողները, մոտենալով նրան, պարզել են, որ աղջիկը ցանկանում է ինքնասպանություն գործել։

Ոստիկանները նրա հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում կարողացել են համոզել, որ հետ կանգնի այդ մտքից։ Աղջկան վտանգավոր եզրագծից դուրս են բերել անվտանգ վայր և տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ այդ աղջիկը Երևան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Նարգիզ Գ.-ն է։ Նա հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով է ցանկացել կյանքին վերջ տալ։