Արմեն Ռուստամյանը` Փաշինյանի հետ հանդիպման ու արտահերթ ընտրությունների մասին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ խմբակցության անդամների հետ, հանդիպման մանրամասները ներկայացել է Արմեն Ռուստամյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՅԴ խմբակցության անդամները քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ քննարկման ընթացքում անդրադարձել են իրենց համար սկզբունքային հարցերի՝ ներքին և արտաքին քաղաքական։ Դրանց շուրջ տեսակետները հիմնականում համընկել են։

«Մենք շատ հստակ պատկերացնում ենք, որ վարչապետ դառնալուց հետո առաջանալու է նոր իրավիճակ Հայաստանում և այդ նոր իրավիճակի մասին ենք խոսել Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց նա:

Ռուստամյանն անդրադարձավ նաև ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին։

Ի՞նչ է խոսել Փաշինյանը ՀՅԴ–ի հետ. բոլորի ցանկությունը մեկն է

Նա ընդգծեց, որ բովանդակային առումով լուրջ տարբերություններ չկան իրենց մոտեցումներում։

Արտահերթ ընտրությունները Հայաստանում կկայանան միայն Ընտրական նոր օրենսգրքի ընդունումից հետո։ Ռուստամյանը նշեց, որ դրանք պետք է կազմակերպվեն ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ավելորդ շտապողականությամբ։

«Սահմանադրությունը դրա համար 3 տարբերակ է նախատեսում։ Ամենաարագը վարչապետ չընտրելն է։ Բայց դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասաց նա։ Ռուստամյանը։ Նա մերժեց նաև երկրորդ՝ կառավարության ծրագիրը չընդունելու տարբերակը։ Նրա խոսքով` ամենաճիշտ տարբերակը Սահմանադրությամբ նախատեսված երրորդ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու տարբերակն է։

«Կառավարությունն ԱԺ կներկայացնի իրեն անվստահություն հայտնելու նախագիծ և ԱԺ-ն այն կընդունի»,- ասաց Ռուստամյանը։

Բայդ դա, նրա խոսքով, շուտ չի լինի, քանի որ մինչ այդ ԸՕ-ը պիտի բարեփոխվի, ռեյտինգային ընտրակարգը վերցվի և ձևավորվի համահայկական էլեկտրոնային ընտրական համակարգ, որը կբացառի կրկնակի ու կեղծ քվեարկությունները։