Թուրքիան ու ԱՄՆ-ը սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների մասին են պայմանավորվել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում բանակցություններ են անցկացրել ու պայմանավորվել են Սիրիայում հետաքա քայլերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Թուրքիան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ քայլեր են ձեռնարկում սիրիական Մանբիջում։ Այս մասին ուրբաթ Բրյուսելում ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Չավուշօղլուն հավելել է նաև, որ Մանջիբում պաշտոնական Ֆրանսիայի ներկայություն չի լինելու։

Առաջիկա ընտրություններում Էրդողանի հաղթաթուղթը «թանկագին եղբայր Ալիևն» է

Նախարարը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է դիտարկել Patriot հակահրթիռային համալիրների ու ՀՕՊ այլ համակարգերի գնման առաջարկը դաշնակիցներից։

Հիմա Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջը քուրդ աշխարհազորայինների հսկողության տակ է։ Նրանց աջակցում է Միացյալ Նահանգները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտնել էր «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այն ուղղված էր սիրիական Աֆրինում քրդերի ձևավորումների դեմ։ Թուրքական զինուժի հետ միաժամանակ գործում էին «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Փետրվարի 19-ին Սիրիայի պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել էին Աֆրին կառավարական զորքերը մտցնելու վերաբերյալ քրդերի վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։