Ծնողները աղջիկներին ներկայացրել են լրագրողներին։
Երբ եռյակը ծնվեց, աղջիկներից յուրաքանչյուրը մոտ 600 գրամ էր կշռում։ Վտանգավոր էր նաև այն, որ նրանք լույս աշխարհն էին եկել հղիության 26–րդ շաբաթվա ընթացքում։ Այդ պայմաններում շատ դժվար է պահպանել փոքրիկների կյանքն ու առողջությունը, սակայն բժիշկներին հաջողվել է իրագործել այդ բարդ խնդիրը։
Այսօր Սաշան, Օլյան ու Սոնան, որոնք արդեն 2 տարեկան 7 ամսեկան են, ողջ և առողջ են։ Եռյակ քույրերն իսկական գեղեցկուհիներ են` խնամված ու զարգացած։