Ռուսաստանի համար Հայաստանում իշխանության ընտրության ապօրինի ճանապարհն անընդունելի է

Ռուսաստանի իշխանությունները համոզված են` միայն Հայաստանի ժողովուրդն է որոշում` ով պետք է ղեկավարի երկիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի համար Հայաստանում իշխանության ընտրության ապօրինի ճանապարհն անընդունելի է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը։ 

Ճգնաժամ Հայաստանում. Զատուլինը խոսել է Բաքվի ակնկալիքների մասին

Նա ընդգծեց, թե այժմ Ռուսաստանի համար ամենակարևոր է, որ նոր վարչապետին ընտրեն օրինական ճանապարհով։ Հենց այդ մասին է խոսվել Հայաստանում ռուս և հայ պատգամավորների պատվիրակությունների հանդիպման ժամանակ։

Պետք է աջակցություն ցուցաբերել Հայաստանի գործադիր մարմնին, որը ապահովում է երկրի անվտանգությունն ու անդորրը։

«Բավականին անսպասելիոեն Կարեն Կարապետյանը դարձավ գործադիր իշխանության ղեկավար։ Մենք ողջունում ենք նրա ջանքերը` ուղղված քաղաքացիների իրավունքների պահպանմանը, նաև երկրի հանգստությանն ու անվտանգության պահպանմանը», — հայտնեց Զատուլինը։

Այնուամենայնիվ ` Ռուսաստանի իշխանությունները սկզբունքային են, նա ընդգծեց, որ միայն Հայաստանի ժողովուրդն է որոշում `ով է ղեկավարելու երկիրը։
Հիմա դե պարզ չէ` ով է առաջադրվելու վարչապետի պաշտոնում։ Փաշինյանն արդեն առաջադրվել է։ Ամենայն հավանականությամբ Հանրապետական կուսակցությունը Կարեն Կարապետյանին կառաջադրի։ Հնարավոր է, «Ծառուկյան» դաշինքը առաջադրի Գագիկ Ծառուկյանին։

«Հնարավոր չեմ համարում սեփական կարծիքս հայտնել, ի վերջո մեզ համար կարևոր է ընտրության օինականությունը», — հայտնեց Զատուլինը։

Իսկ եթե նոր վարչապետը, ով ուզում է լինի, հեղափոխության միջոցող իշխանության գա, այդ ժամանակ, ըստ նրա, ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում կմտածեն` արդյո՞ք այդ կառավարությունը օրինական կերպով է եկել։

Զատուլինն ամփոփեց, որ այսպես թե այնպես Հայաստանի ցանկացած կառավարության հետ Ռուսաստանը պատրաստ է դաշնակցային հարաբերությունների` նման վերաբերմունքի հույս ունենալով։
Մայիսի 1-ին Ազգային ժողովում կկայանա նիստ, որի ժամանակ կքննարկվի վարչապետի ընտրության հարցը։
Խորհրդարանական մեծամասնությունը ՀՀԿ-ի կողմնակիցներն են։ Հանրապետականները միայն իրենց ներուժով ու ձայներով կարող են անցկացնել իրենց թեկնածուին։