Կարեն Կարապետյան. ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով:Նրա գրասենյակը հայտարարություն է տարածել` նշելով, որ պատգամավորի հնչեցրած տեսակետները բացառապես նրա անձնական մոտեցումներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակը հայտարարություն է տարածել` նշելով, որ 1in.am լրատվական պարբերականին տված վերջին հարցազրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավորի հնչեցրած տեսակետները բացառապես նրա անձնական մոտեցումներն են:

Քո վարչապետի թեկնածուն իմ վարչապետը չէ. ԱԺ–ում սպասողական վիճակ է

«Հարգելի բարեկամներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր և էլեկտրոնային նամակներ ենք ստանում՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ 1in.am կայքին տված հարցազրույցի հետ:

Հաշվի առնելով հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են և որեւէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ»,-ասված է հայտարարությունում:

Նշենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հարցազրույցում մասնավորապես հայտարարել էր, թե ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի, որ ՀՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով: Նոր իրողությունների պայմաններում ՀՀԿ-ն չի կարողանա արդյունավետ կառավարել: Այսքան տարի իշխում է ՀՀԿ-ն, և այդ տարիների հետևանքն են նաև հասարակական ընդվզումները: