Հարավային Կորեայի առաջնորդն առաջին անգամ ոտք է դրել ԿԺԴՀ տարածք

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը բանակցությունների է հրավիրել հարավկորեացի առաջնորդներին Փհանմունջ սահմանային կետում։ Կողմերը քննարկել են նաև Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը (դենուկլեարիզացիա)։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հարևան հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին առաջարկել է հատել երկու երկրների միջև առկա սահմանագիծը և անցնել ԿԺԴՀ տարածք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ապրիլի 27-ին Փհանմունջ սահմանամերձ գյուղում` «Խաղաղության տանը», որը գտնվում է Կորեայի տարածքում, կայացել են երկու երկրի առաջնորդների բանակցությունները։

Իրանը կարող է վերականգնել միջուկային օբյեկտների աշխատանքը

Կորեայի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչն ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասել է, որ այն պահին, երբ Կիմ Չեն Ինը ոտք է դրել սահմանի հարավկորեական հատված, նախագահ Մունը հռետորական հարց է տվել, երբ նա կարող է լինել Հյուսիսային Կորեայում։

«Գուցե հենց հիմա», — պատասխանել է Կիմ Չեն Ինը, բռնել նախագահի ձեռքը և հրավիրել նրան միասին հատել ապամիջուկայնացման գիծը։

Այնուհետև երկու երկրների առաջնորդները վերադարձել են սկզբնական տարածք։

Պետությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել «անկեղծ երկխոսություն»` Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, երկարատև խաղաղություն հաստատելու և Հարավի ու Հյուսիսի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունների մասին։

Փհենյանը հրաժարվել է միջուկային զենք կիրառել, եթե նրա համար չլինի միջուկային սպառնալիք։

Հյուսիսային Կորեան նույնպես պարտավորվել է միջուկային տեխնոլոգիաները չփոխանցել մյուս պետություններին։

Կիմ Չեն Ինն առաջարկել է «ավելի հաճախ հանդիպել` խաղաղություն կառուցելու համար» և պատրաստակամություն է հայտնել Սեուլում այցելել Մուն Չժե Ինի նստավայր, եթե հրավեր ստանա։