Շան հոգեբան. Ջրարջ Յաշան քաջալերում է Դոնի Ռոստովի անասնաբուժական կլինիկայի հաճախորդներին

Ջրարջ Յաշան Դոնի Ռոստովում գտնվող կենդանիների կլինիկայի իսկական աստղ է։ Այդ փափկամազիկի հիմնական առաքելությունը բժշկին այցելելուց առաջ կլինիկայի այցելու շներին քաջալերելն ու նրանց լիցքաթափելն է։
Sputnik

Նրա տերը` անասնաբույժ Ալեքսեյ Կրոտովը, մի անգամ նկատել էր, որ կենդանին անտարբեր չէ շների նկատմամբ։ Տեղի անասնաբուժական կլինիկայի սիրելին մեծ հաճույքով է խաղում շների հետ։

Ուստի Կրոտովը որոշեց նրան կլինիկա տանել, որտեղ նա լիցքաթափում է հուզված հաճախորդներին։ Իսկ մյուս ընտանի կենդանիների հետ` կատուների, Յաշայի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն։ Քմահաճ գեղեցկուհիները թույլ չեն տալիս, որ նա մոտենա իրենց։

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է Յաշան ընկերություն անում շների հետ և թե ինչպես են կատուները խուսափում նրանից։