Կոստան Զարյանի վեպը վերատպվեց որպես իր վերադարձի խորհրդանիշ, բայց տխրեցրեց գրողին

Կինոռեժիսոր ու կինոգետ Գարեգին Զաքոյանն այն մարդկանցից է, ով հիշում է Երևանը մինչև դրա որպես ժամանակակից քաղաք կայանալն ու ու երափոխվելը։ Այդ ժամանակը սկսվել է մոտավորապես 1950-ականների սկզբին, երբ քաղաքում կարելի էր հանգիստ հանդիպել մարդկանց, որոնք հետո լեգենդ դարձան։ Կարելի էր հանդիպել ու շփվել։
Sputnik

Գարեգինը երիտասարդ էր, ծառերը, բնականաբար, մեծ էին, նա բաց էր թողում դասերը այն նույն պատճառով, ինչ ուրիշները` նրան պարզապես հետաքրքիր չէր։ Նրան ավելի շատ հետաքրքրում էր մեծ աշխարհը Պրոսպեկտի վրա գտնվող տան պահուհաններից ու դպրոցից դուրս։ Օրինակ` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Երևան» հյուրանոցի սրճարանում, մարդիկ այն տարբեր կերպ էին անվանում, բայց հաճախ «Կոպեյկա» էին ասում։

Ինչպես Հակոբյանը դիմակազերծեց լրտեսին, կամ ինչու աճպարարին թույլ չէին տալիս մեխ խփել

Այնտեղ էին հավաքվում արտիստներ ու գրողներ, նկարիչներ ու ռեժիսորներ, փիլիսոփաներ ու մաթեմատիկոսներ, դիալեկտիկ մատերիալիզմի դասախոսներ ու այն մարդիկ, որոնց մի քանի տարի անց «այլախոհ» անվանեցին։ Անպատիժ արտահայտված կարծիքների բազմազանության առումով Երևանը ԽՍՀՄ-ում միշտ բացառություն էր, այդ պատճառով էլ նկարագրածս իրադարձություններից գրեթե երեսուն տարի անց երկրում հայտարարված ժողովրդավարությունը գրեթե աննկատ անցավ, քանի որ այն` այդ ժողովրդավարությունն առանց այդ էլ երկրում կար։ Ինչ վերաբերում է ահազդու Պետական անվտանգության կոմիտեին` ապա Երևանում այն կարծես խաղալիք լիներ, որն արձագանքում էր միայն այն արարքներին ու արտահայտություններին, որոնք կտրականապես տարբերվում էին խորհրդային պաշտոնական դոկտինայից։

Ուրիշ ո՞ր խորհրդային քաղաքում կարող էր հայտնվել «կրկնակի հայրենադարձ» Կոստան Զարյանը։ Եվ ոչ միայն հայտնվել ու ապրել, այլ լինել հարգված, ճանաչված ու չափազանց հեղինակավոր անձ։ Գրողը Երևանի միակ մարդն էր, որը թիթեռնիկ փողկապ էր կրում, սակայն նրա հետևից նայում էին ոչ թե «թիթեռնիկի» ու միշտ անթերի, կոկիկ հագուստի պատժառով, այլ որովհետև նա Զարյանն էր։

Գարեգին Զաքոյանն ասում է, որ Զարյանը հաճախ էր բոհեմային սրճարաններ այցելում, նրա կարծիքը հաշվի էին առնում, նրա տեսակետը որոշիչ էր լինում ամենատարբեր թեմաներով վեճերի ժամանակ։ Զարյանը Հայաստան էր եկել Խորհրդային Հայաստանի կայացման արշալույսին, ու 1926 թվականին Եվրոպա մեկնեց երկար` երեքուկես տասնամյակով։

Костан Зарян

Կոստան Զարյանը շրջել է ամբողջ աշխարհով, նա եղել է Նյու Յորքի Ասիական խնդիրների ինստիտուտի պրոֆեսոր, հայտնի հայ գրողը ճանաչված էր, արտասահմանում կարողանում էր լավ ստեղծագործել, գումարի կարիք էլ չուներ։ Եվ 1960-ական թվականներին մեր անմոռանալի Վազգեն I կաթողիկոսն այցելեց իր եկեղեցական համայնքը հեռավոր Կալիֆոռնիայում։ Այն ժամանակ Զարյանը փիլիսոփայության ու գրականության դասախոսություններ էր կարդում Բերքլիում։ Կաթողիկոսը պրոֆեսորին համոզեց երկրորդ անգամ հայրենիք գալ։

Հնարավոր է, համոզելու կարիք չկար, պարզապես երկու մեծերի ցանկությունները համընկան։ Կոստան Զարյանն այդ անգամ ընդմիշտ վերադարձավ Երևան, որպեսզի շրջի Երևանով իր հագուստով ու թիթեռնիկով։ Նրա կյանքի այդ վերջին շրջանն այնքան էլ հարուստ չէր իրադարձություններով։ Եթե նա կարող էր գրել` ինչ ուզում էր, ապա չէր կարող նույն հաջողությամբ հրապարակել իր ստեղծագործությունները։ Հայկական Պետական անվտանգության կոմիտեն, հայկական գրաքննադատությամբ, հնարավոր է, չէր ուզում գրողի համար խոչընդոտներ ստեղծել, սակայն վերադաս մարմիններ կային։ Զարյանի գրական տեսակետներն ու հնարավորությունները, գեղագիտական արժեքները, որոնց նա հետևում էր, լուրջ հակասության մեջ էին համախորհրդային գրականության դոգմայի հետ։

Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ երիտասարդ Գարեգին Զաքոյանը կարողանում էր հանդիպել Զարյանի հետ, նստում էին մեկ բաժակ սուրճի շուրջ, ու նրա ամբողջ կերպարից առեղծվածային ու գրավիչ «անդրծովայնություն» էր հորդում։

Ինչո՞ւ Հմայակ Բաբայանը չտեսավ հաղթանակը. մահվան հանդեպ ատելություն ունեցող հրամանատարը

Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը վերատպվեց Երևանում, հավանաբար, այդ թողարկումը նախատեսվել էր որպես գրողի վերադարձի խորհրդանիշ։ Սակայն խորհրդանիշը համոզիչ չէր, նույնիսկ տխրեցնող։ Եվ հետո` բովանդակությունն, ինչպես այն ժամանակ էին ասում, «ամորձատված» էր։ Այն որոշակի ուղղումների էր ենթարկվել, տեղ-տեղ խմբագրվել էր, աղավաղվել։ Զարյանի տխրությունն ակնհայտ էր այն բոլոր մարդկանց համար, որոնք շփվում էին նրա հետ, նույնիսկ երիտասարդ Գարեգիրն Զաքոյանի։

…Երևանյան ժամանակներ էին` չափազանց հետաքրքիր ու կարևոր, ժամանակ, երբ Փարաջանովը կազմակերպում էր, ինչպես այժմ կասեն, պերֆորմանսեր, իսկ Հայաստանի գլխավոր թերթում Սլավիկ Չիլոյանը Լենինի մասին պոեմ էր հրապարակում։ Թերթի ամբողջ կազմը այդ պատճառով միանգամից փոխեցին, սակայն դա այլ պատմություն է։