Հիփոթեք վճարողներին այս տարի կուրախացնեն Հայաստանի հարկային ծառայությունները

Եկամտահարկը կշարունակեն վերադարձնել նոր բնակարանների գնորդներին։ Հարկային ծառայությունն ակնկալում է, որ թիվը կմեծանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հարկային ծառայությունն ուզում է 2018թ-ին ավելացնել հարկերի վերադարձը։ Այդ մասին լրագրողներին ասաց Պետեկամուտների կոմիտեի պետի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը։

Երևանում կկառուցվի երիտասարդ ընտանիքների նոր թաղամաս

2017թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության համաձայն` հարկային ծառայությունն արտահանողներին վերադարձրել է մոտ 46 մլրդ դրամ ԱԱՀ և մոտ 2,4 մլրդ դրամ եկամտահարկ նրանց, ովքեր հիփոթեք են վճարում նոր բնակարանի համար։

Բրուտյանի խոսքով` 2018թ-ին հարկերի վերադարձը ծրագրվում է հասցնել 80 մլրդ դրամի։ 90 տոկոսը կազմում է արտահանողներին ԱԱՀ վերադարձնելը, մնացածը` հիփոթեք վճարողներին եկամտահարկ վերադարձնելը։

Լավատեսության համար հիմքեր կան. 2017թ-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանումն աճել է 34 տոկոսով։

2018թ-ի հունվար-ապրիլին Հայաստանի Հարկային ծառայությունը ծրագրում է հավաքել 389 մլրդ դրամ (մոտ 810 միլիոն դոլար) և գերակատարել ծրագիրը 14,1 մլրդ դրամով (մոտ 30 մլն դոլարով կամ 3,6 տոկոսով)։