Ինչու՞ են Շառլ Ազնավուրին հիվանդանոց տեղափոխել. պատճառը հայտնի է

Հանրահայտ երգչի հոսպիտալացման պատճառը հայտնել է նրան շրջապատող մարդկանցից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրի վիճակը, ում ինքնազգացողությունը ապրիլի 25-ին վատացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Մաեստրոյի մեջքն էր բռնվել, այդ պատճառով էլ ստիպված էին համերգը չեղյալ հայտարարել»,- ասել է նրան շրջապատող մարդկանցից մեկը։

Բժիշկները հետազոտել են նրան և ասել, որ պատճառը մկանային ջղաձգումն է եղել, սարսափելի ոչինչ չկա:

Ըստ տեղեկությունների` նա արդեն հյուրանոցում է։

Շառլ Ազնավուրին շտապ տեղափոխել են հիվանդանոց

Ինչպես հաղորդում է Մեծ համերգասրահի պաշտոնական կայքը, համերգը կկայանա հաջորդ տարվա ապրիլի 9-ին` ելնելով արտիստի առողջական վիճակից։ Տոմսերը հնարավոր է վերադարձնել համերգասրահի դրամարկղեր, իսկ էլեկտրոնային տոմսերը` օպերատորների կայքերի միջոցով։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Մայիսի 22-ին նա կդառնա 94 տարեկան։