Հատակում. թուրք ջրասուզակը ջրի մեջ է մնացել ավելի քան 30 ժամ

Թուրք ջրասուզակ Ջեմ Կարաբայն արժանացել է «բոլորից շատ ջրի տակ գտնվող» տիտղոսի։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա փորձում սահմանել նոր համաշխարհային ռեկորդ։
Sputnik

Ապրիլի 23–ին ջրասուզորդը թուրքական ամենամեծ կղզու` Գյոկչեադի ափերի մոտ սուզվել է Էգեյան ծովը և ջրի տակ անցկացրել 30 ժամ 20 րոպե։

Այսպիսով, նա գերազանցել է ակվալանգով սառը ջրի մեջ մնալու 15–ժամանոց ռեկորդը, որը սահմանել էր նորվեգացի Նիլս Սելնեսը։