Երևանում հանրահավաքները դադարեցվում են. շարժումը տեղափոխվում է մարզեր

Նիկոլ Փաշինյանը պայքար հայտարարեց փակ համարանիշներով ավտոմեքենաների դեմ, իսկ երևանցիներին առաջարկեց երկու օր հանգստանալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ժողովրդական շարժման մասնակիցն այսուհետ չի հանդուրժելու իր անունից հանդես եկող ու լկտի դրսևորումներ թույլ տվողներին: Այս մասին այսօր հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է վաղը նստել բանակցությունների սեղանի շուրջ

Առաջինը Փաշինյանը շարժման տրամաբանությունից դուրս որակեց առանց պետհամարանիշներով երթևեկող ավտոմեքենաները՝ կոչ անելով այսուհետ ժողովրդական շարժման անունից պայքարել դրանց դեմ:

Փաշինյանը կարևորեց նաև որոշ ավտոճանապարհների ՝ մասնավորապես դեպի Արցախ տանող կարևոր ռազմավարական ճանապարհների անխափան աշխատանքը:

«Սոթք-Քարվաճառ և Գորիս-Բերձոր ավտոճանապարհները պետք է միշտ բաց լինեն»,- ասաց նա հավելելով, որ ավելորդ է համարում հիշեցնել նաև շտապօգնության ու ԱԻՆ ավտոմեքենաների ճանապարհները փակելու անթույլատրելիության մասին:

Ինչ վերաբերում է հետագա օրերին, Փաշինյանը հայտարարեց, որ վաղը Երևանը հանգստանում է, Երևանում ակցիաները ժամանակավորապես դադարեցվում են: Երեկոյան ավանդական հանրահավաքը վաղը կկայանա Գյումրիում, շաբաթ օրը՝ Վանաձորում: