Ո՞ւմ հետ է հանդիպել Նալբանդյանը Մոսկվայում և ի՞նչ է քննարկել

ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, թե ում հետ է Նալբանդյանը հանդիպել Մոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Նրանք քննարկել են իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք` երեկ երեկոյան հայտնի էր դարձել, որ Նալբանդյանը Մոսկվա է մեկնել։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել էր իր ղեկավարի արտասահմանյան գործուղման մասին տեղեկությունը, բայց այցի նպատակը չէր հստակեցրել։