Մարզիկները միացան բողոքի շարժմանը. տեսանյութ

Երբ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ լքում է պաշտոնը, Հայաստանում ծավալված բողոքի զանգվածային ակցիաներին միացան նաև մարզիկները։
Sputnik

«Իմ քայլը» շարժմանը միացել են օլիմպիական չեմպիոնները` ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը («Սպիտակ արջ») և Մաքսիմ Մանուկյանը։ Նրանցից բացի, երթին մասնակցում են բռնցքամարտիկներն ու ծանրորդները։

Նշենք, որ ապրիլի 25-ին բողոքի շարժմանը միանալու որոշման մասին հայտարարել է նաև «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։